Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Քաղաքը սկսվում է բակից

Քաղաքը սկսվում է բակից
22.05.2009 | 00:00

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՔՎԵ
Երևանը պետք է լինի մաքուր, կանաչ, բարեկարգ, հարմարավետ, աշխատանքի, կարգուկանոնի, ավանդույթների ու ապագայի քաղաք: Սա հանրապետական կուսակցության ծրագիրն է, որն առաջիկա տարիներին պետք է իրականացվի մայրաքաղաքում` «Քեզ համար, Երևան» կարգախոսի ներքո:

Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և նրա թիմակիցների հանդիպումը ընտրողների հետ կրկին Արաբկիր համայնքում էր, որտեղ նա արդեն եղել է, բազմաթիվ բակերում մեկ առ մեկ ծանոթացել արաբկիրցիների խնդիրներին: Այս հանդիպումն էլ արաբկիրցիների հետ հանդիպումների յուրօրինակ ամփոփումն էր։ Ողջունելով արաբկիրցիներին` Երևանի քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը նշեց, թե առաջին անգամ է, որ երևանցին ինքն է որոշելու` ո՞վ կարող է իսկապես հոգալ քաղաքի խնդիրները: Երևանը մտնում է զարգացման նոր փուլ, և շատ կարևոր է, որ երևանցին ճիշտ ընտրություն կատարի` վստահելով նախընտրական խոստումները կատարող և արդեն գործով իր նվիրումը երևանցիների ու Երևանի հանդեպ ապացուցած թիմի օգտին:
Մերգելյանի անվան ինստիտուտին հարակից այգու մերձակա տարածքը մարդաշատ էր: «Ժամանակն է նաև, որ համատեղ ջանքերով վերականգնենք Երևանի հին ու բարի ավանդույթները: Մենք դաստիարակվել ենք ոչ միայն դպրոցով, այլև թատրոնով, մշակույթով»,- նշեց Գագիկ Բեգլարյանը: Քաղաքապետը խոստացավ երևանցիներին` մայրաքաղաքի թատրոններում վերականգնել ցերեկային ներկայացումները, որպեսզի դպրոցականները հնարավորություն ունենան հաճախ այցելելու թատրոն: Կենտրոն համայնքի բոլոր դպրոցների աշակերտները թաղապետարանի աջակցությամբ արդեն իսկ հնարավորություն են ունեցել պարբերաբար այցելելու թատրոններ, թանգարաններ: «Այդպես է լինելու քաղաքի բոլոր դպրոցներում»,- վստահեցրեց քաղաքապետը:
Բակերի բարեկարգման ծրագիրը, որն այսօր լայն թափով շարունակվում է մայրաքաղաքի բոլոր համայնքներում, պետք է լինի շարունակական: «Երևանցիների համար քաղաքը սկսվում է իրենց իսկ բակից, բակային տարածքները պետք է լինեն բարեկարգ` ասֆալտապատ, կանաչապատ, լուսավոր, ունենան խաղահրապարակներ»,- ասաց գործող քաղաքապետը:
Կան խնդիրներ, որոնք միասնական ջանքերով պետք է լուծում ստանան: Հանրապետական կուսակցությունը ձևավորել է փորձված և գործունյա թիմ: Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակում այսօր տեղ են գտել նաև հանրապետությունում հայտնի ու երևանցիների կողմից սիրված բազմաթիվ մտավորականներ։
Հանրապետության ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը նշեց, որ ինքը երբեք որևէ կուսակցության չի անդամագրվել, երբեք իշխանության չի ձգտել, սակայն այսօր կանգնած է Գագիկ Բեգլարյանի ու նրա կուսակիցների կողքին, քանի որ ուժ է տեսնում նրանց մեջ:
«Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանն էլ իր խոսքում նշեց, որ Գյումրիից վերադառնալով ու տեսնելով իրենց բակը բարեկարգ, լուսավոր` անկեղծորեն հուզվել է։
Ընտրազանգվածի հետ հանդիպման էր եկել նաև հանրապետության ժողովրդական արտիստուհի, Արաբկիրի բնակիչ Ռաիսա Մկրտչյանը. «Մեծ վստահություն ունեմ այն մարդկանց հանդեպ, ովքեր շենացնում, հզորացնում են մեր մայրաքաղաքը: Ես վստահեցնում եմ, որ իմ ողջ ընտանիքը ձայնը տալու է ՀՀԿ-ին` ի դեմս քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի»:
Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ինչպես միշտ, երկար ու մտերմիկ զրույցի բռնվեց բնակիչների հետ, ականջալուր եղավ նրանց խնդիրներին:
Վ. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Հ. Գ. -Ի դեպ, երեկ «Իրավունքը de facto»-ի խմբագրություն զանգահարեց մայրաքաղաքի Բագրատունյաց 7 շենքի բնակիչ, թոշակառու Լենա Միրիբյանը և ասաց, որ ողջ շենքն իրեն լիազորել է մեր թերթի միջոցով իրենց խորին ու անկեղծ շնորհակալությունը փոխանցել քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին։ «Մեր շենքը 1963-ին է շահագործման հանձնվել, և 46 տարի ասֆալտը չի փոխվել։ Երեկվանից մեր բակն անճանաչելի է դարձել, ասֆալտապատվել է յուրաքանչյուր ծակուծուկ, շուտով լուսավորությունն էլ կվերականգնվի։ Հրաշալի գործ է անում Գագիկ Բեգլարյանը, ապացուցելով, որ արժանիորեն է զբաղեցնում քաղաքապետի պաշտոնը և վաղն էլ, եթե դառնա քաղաքապետ, շարունակելու և ավարտին է հասցնելու բոլոր երևանցիների երախտագիտությունը շարժող գործը։ Հաջողություն ենք մաղթում նրան և իր թիմին մայիսի 31-ի ընտրություններում և հավաստիացնում, որ մեր ձայնը տալու ենք հանրապետականին` ի դեմս նրա»։

Դիտվել է՝ 3244

Մեկնաբանություններ